Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Իբրա­հի­մո­վի­չը հրա­ժեշտ կտա մեծ ֆուտ­բո­լին

Իբրա­հի­մո­վի­չը հրա­ժեշտ կտա մեծ ֆուտ­բո­լին
24.03.2020 | 01:39

«Մի­լա­նի» հար­ձակ­վող Զլա­տան Իբ­րա­հի­մո­վիչն ա­ռաջ­նու­թյան ա­վար­տից հե­տո կա­վար­տի կա­րիե­րան՝ հայտ­նում է ի­տա­լա­կան La Gazzetta dello Sport-ը: Աղ­բյու­րի հա­ղորդ­մամբ այս ո­րոշ­ման մեջ իր ու­րույն դե­րա­կա­տա­րումն է ու­նե­ցել կո­րո­նա­վի­րու­սը: Այս մր­ցաշր­ջա­նում շվեդ հար­ձակ­վո­ղը «Մի­լա­նի» կազ­մում մաս­նակ­ցել է 10 խա­ղի՝ դառ­նա­լով 4 գո­լի ու 1 ար­դյու­նա­վետ փո­խանց­ման հե­ղի­նակ: Իբ­րան իր մար­զա­կան կա­րիե­րա­յի ըն­թաց­քում խա­ղա­ցել է շվե­դա­կան «Մալ­մյո­յում», հո­լան­դա­կան «Ա­յաք­սում», ի­տա­լա­կան «Յու­վեն­տուս», «Ին­տեր», «Մի­լան» ա­կումբ­նե­րում, կա­տա­լո­նյան «Բար­սե­լո­նում», ֆրան­սիա­կան «Պա­րի Սեն Ժեր­մե­նում», անգ­լիա­կան «Ման­չեստր Յու­նայ­թե­դում», ա­մե­րի­կյան «ԼԱ Գե­լեք­սիում»: Անց­կաց­րած 751 խա­ղում դար­ձել է 460 գո­լի, 179 գո­լա­յին փո­խանց­ման հե­ղի­նակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ